3 հուլիսի 2012 - 18:11 AMT
Ֆրանսիան հուսով է, որ ՄԱԿ-ը որոշում կկայացնի Մալիում ռազմական միջամտության վերաբերյալ

Ֆրանսիան հուսով է, որ ՄԱԿ կընդունի Աֆրիկյան միության ու Արևմտյան Աֆրիկայի տնտեսական ընկերակցության առաջարկած բանաձևի նախագիծը Մալիում կարգի ու միասնականության վերականգնման համար, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ֆրանսիան «սատարում է աֆրիկացի բարեկամներին միջազգային օրենսդրությունը պահպանելու դեպքում», ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը: «Մենք հուսով ենք, որ ՄԱԿ որոշումը ուժային միջամտության հնարավորություն կտա մեր աֆրիկացի բարեկամներին»,-ասել է Ֆաբիուսը:

Նախօրեին ԶԼՄ-ները հայտնեցին, որ իսլամիստները ականապատել են Գաո քաղաքի մուտքերը և թույլ չեն տալիս խաղաղ բնակչությանը լքել այն: