3 հուլիսի 2012 - 17:44 AMT
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջորդ շաբաթ արձակուրդ կգնա

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջորդ շաբաթ արձակուրդ կգնա:

ՀՀ վարչապետի` 2012 թվականի հուլիսի 9-18-ը ներառյալ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում նրան փոխարինելու է փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Համապատասխան որոշումը տեղադրված է կառավարության կայքում:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 6-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի` 2012 թվականի հուլիսի 9-18-ը ներառյալ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետին փոխարինելու է փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: