3 հուլիսի 2012 - 20:06 AMT
Վրաստանով փոթորիկ է անցել, ոչնչացվել են սերմնացաններն ու խաղողի այգիները

Վրաստանի հարավում մի քանի շրջաններով փոթորիկ է անցել, հաղորդում է Vesti.ru-ն: Հորդառատ անձրևների և 50-ական գրամ քաշով կարկուտի պատճառով ճանապարհներն աղավաղվել են, ոչնչացվել են սերմնացաններն ու խաղողի այգիները:

Վնաս է հասցվել ոչ միայն գյուղատնտեսությանը, այլև մեքենաներին և բնակելի տներին, կարկուտը ծակել է տանիքներն ու պատուհանները:

Գանձարանի առաջիկա ծախսերը նոր են պատրաստվում հաշվել: