18 հոկտեմբերի 2004 - 17:34 AMT
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Այսօր երկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չինաստանի արտաքին գործերի նախարար Լի Չժաոսինը: Ինչպես հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Նշենք, որ Լի Չժաոսինը կայցելի նաեւ Սբ. Էջմիածին, ուր նրան կընդունի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: