4 հուլիսի 2012 - 11:45 AMT
Պաղեստինցիները բողոքում են իշխանությունների քաղաքականության դեմ

Հարյուրավո պաղեստինցիներ մասնակցում են Ռամալլա քաղաքում կազմակերպված բողոիք ակցիային, իրենց դժգոհությունը հայտնելով իշխանությունների քաղաքականությունից: Սա արդեն բողոքի երրորդ ակցիան է վերջին շաբաթվա ընթացքում:

Սկզբում մարդիկ փողոց դուրս եկան բողոքելու համար պաղեստինցի առաջնորդ Մահմուդ Աբբասի ծրագրերի դեմ, որը մտադիր է հանդիպել Իսրայելի վարչապետ Շաուլ Մոֆազի հետ, հայտնում է Բի-բի-սին:

Ցույցերից առաջ պաշտոնյաները հայտարարել էին, որ այս ամիս չեն կարողանա վճարել պետծառայողների աշխատավարձերը ճգնաժամի պատճառով, հայտնում է ՌԲԿ-ն: