Ակտիվիստներ. Հայրապետյանի պատգամավորական մանդատի վայր դնելով հարց չի լուծվում 4 հուլիսի 2012 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի առջև հավաքված մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանց մոտ հետևյալ կարգախոսերով պաստառներ են`«Ո՛չ ամենաթողությանը», «Պահանջում ենք ԱԺ արտահերթ նիստ», «Խորհրդարանը չպետք է հանգստանա, երբ մեզ սպանում են»: ԱԺ դիմաց ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվի նաև ՀՖՖ նախագահի պաշտոնից ու քրեական պատիժ կրի: Նրանց կարծիքով` Հայրապետյանի պատգամավորական մանդատի վայր դնելով հարց չի լուծվում: ՀԱԿ խմբակցության անդամներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը նշեցին, որ ԱԺ-ի 4 խմբակցություններ` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու «Դաշնակցությունը» նախաձեռնել են լսումներ իրավապահ մարմինների հետ: Նրանք սպասում են վերջիններիս պատասխանին: Ակցիայի մասնակիցները պահանջելու են տեղափոխել գործը ՀՔԾ` այն ավելի անաչառ քննելու համար: Զուրաբյանը նաև ասաց, որ իրենք շուտով ԱԺ արտահերթ նիստ կհրավիրեն: Դա իրականացնելու համար նրանց անհրաժեշտ է 44 պատգամավորական ձայն: Երբ որ դրանք հավաքվեն` նիստը կկայանա, որտեղ կքննարկվեն Վահե Ավետյանի մահվան հանգամանքները: «Այն, որ երեկ Ռուբեն Հայրապետյանը վայր դրեց իր պատգամավորական մանդատը, ձեր համառ պայքարի արդյունքն է: Ոչ ոք իրավունք չունի դրանով բավարարվել. պետք է գնանք մինչև վերջ, որ բոլոր մեղավորները, այդ թվում նաև Ռուբեն Հայապետյանը` պատժվեն», - ասաց Լևոն Զուրաբյանը: Այժմ ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի ՀՀ դատախազություն: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |