18 հոկտեմբերի 2004 - 22:26 AMT
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՋԱՆՔԵՐ ԿԳՈՐԾԱԴՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՄՆ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ամերիկայի հայկական համագումարն ջանում է, որ 2005 թվականինին ԱՄՆ կառավարությունը, ինչպես նախորդ տարի, 65-75 մլն դոլար օգնություն տրամադրի Հայաստանին: Այդ մասին հայտնել է Ամերիկայի հայկական համագումարի Հայաստան ժամանած հոգաբարձուների խորհրդի պատվիրակության ղեկավար Անի Թոթահը: Նշելով, որ հաջորդ տարվա համար ԱՄՆ-ն որոշել է Հայաստանին տրամադրել 42,5 մլն դոլարի օգնություն, Ա. Թոթահը ասել է, թե համագումարն աշխատում է նաեւ մշտական առեւտրային հարաբերությունների ծավալման ծրագրի ուղղությամբ, որի հաստատումից հետո Հայաստանն ԱՄՆ-ից կստանա բազմաթիվ արտոնություններ: «Ծրագիրը հավանության արժանացավ Կոնգրեսում: Հաջորդ շաբաթ այն կքննարկվի Սենատում»,- նշել է պատվիրակության ղեկավարը` հավելելով, որ ԱՀՀ-ն հնարավորինս զբաղվում է հայրենիքի տնտեսության զարգացմամբ: Նրա կարծիքով, Հայաստանում ակնհայտ տնտեսական զարգացման տեմպեր են նկատվում, ինչը համագումարին ոգեւորում է նոր զարգացման ծրագեր իրականացնելու համար: