4 հուլիսի 2012 - 14:54 AMT
Ասադը մեղադրել է Թուրքիային ահաբեկիչներին սատարելու մեջ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեղադրել է Թուրքիային ահաբեկիչներին սատարելու մեջ: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, նա պահանջել է Անկարայից չմիջամտել իր երկրի ներքին գործերին:

«Թուրքիան թիկունքային աջակցություն է ցուցաբերում ահաբեկիչներին, որոնք սպանում են Սիրիայի քաղաքացիներին»,-հայտարարել է Սիրիայի նախագահը:

Երբեմնի դաշնակիցների՝ Թուրքիայի ու Սիրիայի հարաբերություններն այժմ լարված են: Անկարան բազմիցս է կոչ արել Ասադին հեռանալ նախագահի պաշտոնից: Թուրքիան ժխտում է, որ օժանդակություն է ցուցաբերում զինյալ ապստամբներին, հայտնում է «Ռոսբալտը»: