4 հուլիսի 2012 - 17:59 AMT
Սիրիահայերի վերադարձը հայրենիք նպատակահարմար է միայն մահացու վտանգի դեպքում, գտնում է Ռուբեն Մելքոնյանը

Սիրիայի հայկական համայնքի ներկայացուցիչների վերադարձը հայրենիք նպատակահարմար կլինի, եթե համայնքի առջև մահացու վտանգ ծառանա, հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով` Սիրիայի հայերն այդ երկրում ազգային փոքրամասնության բավական համախմբված սեկտոր են, այն առանձնանում է իր ակտիվությամբ: Սակայն, փորձագետի խոսքով, անհրաժեշտության դեպքում Հայաստանն անպայման կօգնի իր համայնքին Սիրիայում, քանի որ «նախկինում սփյուռքն է օգնել Հայաստանին»: