4 հուլիսի 2012 - 16:11 AMT
Տիգրան Սարգսյանը դեմ է, որ որոշ նոտարներ գերշահույթ ստանան

ՀՀ կառավարությունը հուլիսի 4-ի նիստում հաստատել է նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգից բխող միջոցառումների ցանկը։ Իրավական ակտի ընդունման նպատակն է սահմանել նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգի իրականացման համարանհրաժեշտ միջոցները, դրանց կատարման պատասխանատուն, կատարման վերջնաժամկետը և բյուջեն։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ որոշման դրույթների կիրառումն ընդհանուր առմամբ դրական ազդեցություն կունենա ծառայությունների որակի վրա։ Սակայն մտավախություն կա, որ զուգահեռաբար այդ ծառայությունները կարող են թանկանալ։ Նշելով այդ հանգամանքը` վարչապետն ասել է. «Մենք չենք կարող հանգիստ նայել, թե ինչպես են նոտարները գները բարձրացնում։ Անհրաժեշտ է վերլուծություն իրականացնել, հասկանալ, թե ինչպիսին է ոլորտում առկա շահութաբերությունը, որովհետև կան նոտարներ, որոնք գերշահույթ են ստանում, իսկ կան նոտարներ, որոնք ծանրաբեռված չեն և որոնց աշխատանքի շահութաբերությունն այնքան էլ բարձր չէ։ Այսինքն, պետք է այնպես անել, որպեսզի այդ դաշտում ավելանա մրցակցությունը և նորմալ շուկայական գներ ձևավորվեն։ Ցավոք, այսօր տեսնում ենք, և մերվերջին ստուգումներն էլ այդ են վկայում, որ ավանդույթի ուժով դեռևս որոշ նոտարներ օգտվում են նրանից, որ գտնվում են քաղաքի կենտրոնում, ստացել ենանվճար տարածքներ, իրենց ձեռքում են կենտրոնացրել բազմաթիվ հաճախորդների սպասարկման հնարավորությունը և գերշահույթ են ստանում։

Մինչդեռքաղաքում կան նոտարներ, որոնք նույնպես որակյալ ծառայություն են մատուցում, բայց հաճախորդ չունեն։ Սրանք ռեզերվներ են, և մենք պետք է մտածենք,թե ինչպես դրանք օգտագործել, որպեսզի ոլորտում ուժեղացնենք մրցակցությունը և թույլ չտանք, որպեսզի գների չարդարացված բարձրացում լինի։ Պետք էվստահ լինենք, որ գներն արհեստական կերպով չեն բարձրանա»։