4 հուլիսի 2012 - 16:04 AMT
Եկող տարի, հավանաբար, «Մոսկվա» կինոթատրոնի առջև կբացվի Փելեշյանի անվանական աստղը

2013 թ-ին «Մոսկվա» կինոթատրոնի արջև, հավանաբար, կբացի հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի անվանական աստղը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը: Նրա խոսքով, Արտավազդ Փելեշյանը մյուս տարի նշելու է 75-ամյակը, և այս կապակցությամբ նա կհրավիրվի Հայաստան:

«Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող անվանական աստղերը բացվել են 2010թ. հուլիսի 12-ին: Առաջին աստղերը պատկանում են հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանին, կինոռեժիսորներ Ռուբեն Մամուլյանին, Սերգեյ Փարաջանովին ու Անրի Վերնոյին: