4 հուլիսի 2012 - 16:28 AMT
Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ չի քննարկում Սիրիայի նախագահի ապագայի հարցը

Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ չի քննարկում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ապագայի մասին հարցը, «Ինտերֆաքսին» է հայտարարել ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Սիրիայի նախագահի ապագայի մասին հարցը Ռուսաստանը չի քննարկում ԱՄՆ հետ»,-ասել է նա՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում հայտնված լուրերն այն մասին, թե Արևմուտքն իբր համոզում է Ռուսաստանին քաղաքական ապաստան տալ Սիրիայի նախագահին: