4 հուլիսի 2012 - 16:10 AMT
«Գևորգյաններ» պարարվեստի ակադեմիայի հիմնադիր Վարդան Գևորգյանը կպարգևատրվի «Կոմիտաս» մեդալով

Հուլիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի կապացությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Լոս Անջելեսից ժամանած «Գևորգյաններ» պարարվեստի ակադեմիայի համերգը` նվիրված ակադեմիայի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր Վարդան Գևորգյանի ստեղծագործական 30 և ծննդյան 50-ամյակներին:

Համերգին ներկա կգտնվեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլ պաշտոնատար անձինք, մշակութային գործիչներ, մտավորականներ:

Հրանուշ Հակոբյանն ազգանվեր գործունեության, հայ պարարվեստին անմնացորդ նվիրումի, հայկական մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում ունեցած ներդրման համար Վարդան Գևորգյանին կպարգևատրի ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով, հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքը: