4 հուլիսի 2012 - 17:57 AMT
ԵԽ-ն չի խստացնի հեղինակային իրավունքի պահպանման հսկողությունը տեղեկատվական ծառայությունների շուկայում

Եվրախորհրդարանը չի խստացնի հեղինակային իրավունքի պահպանման հսկողությունը տեղեկատվական ծառայությունների շուկայում:

Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, պատգամավորների մեծ մասը դեմ է քվեարկել Կոնտրաֆակտային արտադրանքի դեմ պայքարի գծով առևտրային համաձայնագրին, որով նախատեսվում էր լրջորեն խստացնել հեղինակային իրավունքի պահպանումն ինտերնետում:

Համաձայնագիրը ստորագրել են Ավստրալիան, Կանադան, ԱՄՆ-ն և ԵՄ ևս 22 երկիր: Գերմանիան ու Նիդերլանդները չեն ստորագրել խոսքի ազատության սահմանափակումների մտավախության պատճառով: