4 հուլիսի 2012 - 16:56 AMT
«Ասկե գրուպ» ընկերությունը 2013 թվականին ամրանների արտադրություն կգործարկի

Հայաստանի կառավարության որոշմամբ նոր խմբագրությամբ է շարադրվել կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, որը վերաբերում է «Ասկե գրուպ» ԲԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը մինչև երեք տարով հետաձգելուն։

Ինչպես հաղորդել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ձուլման արտադրամասի վերազինման և ամրանների արտադրության կազմակերպման նպատակով ընկերությունը ձեռք է բերում տարբեր հոսքագծեր որոնք ներմուծվում են մասնատված վիճակում և տարբեր բեռնարկղերով, ուստիև ձևակերպվում նախատեսվածից տարբեր արժեքով։ «Ասկե գրուպը» կատարում է մոտ 7,87 մլրդ դրամի ներդրում և մտադիր է արտադրության վերազինումն ավարտել 2013 թվականին` ստեղծելով մոտ 300 նոր աշխատատեղ։