4 հուլիսի 2012 - 16:43 AMT
Գերմանիայի բնակիչը սպանել է պատանդ վերցրած 4 մարդկանց

Արևմտյան Գերմանիայի Կարլսռուե քաղաքում արյունալի ողբերգությունը 5 մարդու կյանք է խլել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Բազմաբնակարան շենքի բնակիչներից մեկը չորս հոգու պատանդ է վերցրել այն պահին, երբ նրան հարկադիր տեղահանման էին ենթարկում:

Բոլոր չորսը, ներառյալ մեկ կնոջ, գնդակահարվել են: Ինքը ոճրագործը, հավանաբար, ևս ինքնասպան է եղել:

ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե հանցագործը, որը պատանդ էր վերցրել նաև դատական կատարածուին, խառատին ու բնակարանի նոր սեփականատիրոջը, կենակցում էր բնակարանի սեփականատիրուհու հետ: Նա որսորդ էր և զենք ուներ: