4 հուլիսի 2012 - 16:38 AMT
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում նաև կարկուտ

Հայաստանում հուլիսի 5-6-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում, 7-9-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, Երևանում հուլիսի 5-6-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է, 7-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կնվազի 2-3 աստիճանով: