4 հուլիսի 2012 - 18:41 AMT
Իրանցիների մեծ մասը կողմ է ուրանի հարստացման կասեցմանը պատժամիջոցների վերացման դիմաց

Իրանցիների 63 տոկոսը սոցիալական հարցման ժամանակ քվեարկել է ուրանի հարստացման դադարեցման օգտին պատժամիջոցների աստիճանական վերացման դիմաց: Ինչպես հաղորդում է BBC ռուսական ծառայությունը, հարցումն անցկացվել է ինտերակտիվ ռեժիմով IRINN պետական իրանական հեռուստաալիքի կողմից:

Հեռուստաալիքը երեքշաբթի օրն իր հեռուստադիտողներին խնդրել է պատասխանել հարցին. «Իրանի հանդեպ Արևմուտքի միակողմանի պատժամիջոցներին դիմակայելու ո՞ր միջոցն եք գերադասում»: Պատասխանի ամենատարածված տարբերակը «ուրանի հարստացման դադարեցումն» էր (63 տոկոս): Հարցման մասնակիցների ևս 19 տոկոսը քվեարկել էին «որպես պատասխան միջոց Օրմուզյան նեղուցի փակման» օգտին, իսկ ևս 18 տոկոսը գտնում են, որ անհրաժեշտ է շարունակել պաշտպանել երկրի` միջուկային տեխնոլոգիաներ զարգացնելու իրավունքը:

Երկու հարցումներին մասնակցել է Իրանի մոտ երկու հազար բնակիչ: Քվեարկության ավարտից մեկուկես ժամ անց հարցումների արդյունքները հեռացվել են հեռուստաընկերության կայքից: