17 մարտի 2003 - 20:59 AMT
ՀՈՐԴԱՆԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանը բացել է իր պատվավոր հյուպատոսությունը Հորդանանի Թագավորությունում: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԱԳՆ-ում, Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Հայաստանի պատվավոր հյուպատոս է նշանակվել տեղի հայտնի գործարար Իբրահիմ Էթեյվին: Ակնկալվում է, որ նրա ընդարձակ գործարար կապերը կնպաստեն հայ եւ հորդանանցի գործարարների միջեւ կապերի կայացմանը: Հայաստանի նոր հյուպատոսն արդեն հանդիպել է Հորդանանի կառավարության անդամների հետ, քննարկելով նրանց հետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հնարավոր ուղղությունները: