4 հուլիսի 2012 - 17:56 AMT
Հայաստանը կմասնակցի «Էքսպո Միլան 2015» համաշխարհային ցուցահանդեսին

Հայաստանի կառավարությունը հուլիսի 4-ի նիստում ընդունել է որոշում, որի համաձայն «Էքսպո Միլան 2015» ցուցահանդեսին ՀՀ մասնակցության կազմակերպման աշխատանքի ընդհանուր համակարգման գլխավոր հանձնակատար է նշանակվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, իսկ ՀՀ մասնակցության ազգային օպերատորն է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն։

Միլան էքսպոյին, որը տեղի է ունենալու 2015թ. մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը, մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 154 պետություն։ Ցուցահանդեսի խորագիրն է «Կերակրենք մոլորակը` կյանքի էներգիան»։