4 հուլիսի 2012 - 17:59 AMT
Նոր խորհրդարանի աշխատանքի համար Հայաստանի կառավարությունը 22,5 մլն դրամ է հատկացրել

Հայաստանի Ազգային ժողովի 2012թ. կայացած ընտրությունների արդյունքում ԱԺ կազմում ձևավորված նոր խմբակցության բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը հուլիսի 4-ի նիստում որոշել է ԱԺ աշխատակազմին հատկացնել մոտ 22,5 մլն դրամ:

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` հավաքելով ձայների 44,02%-ը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է 30,12% ձայներով, երրորդում` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` 7,08%: Նոր խորհրդարան մտան նաև ընդդիմադիր «Ժառանգությունը»` 5,76% և «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»` 5,67%, ինչպես նաև երրորդ կոալիցիոն կուսակցությունը` «Օրինաց երկիրը»` 5,51%: