4 հուլիսի 2012 - 18:23 AMT
Գործադիրը հուսով է, որ 29,2 հազ տնտեսվարող սուբյեկտներ հաշվետվություն կներկայացնեն էլեկտրոնային եղանակով

Հայաստանի կառավարությունը հաստատել է մինչև 58.3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար զանգվածային իրազեկման և ուսուցման միջոցառումների կազմակերպման և դրանց կատարման ժամանակացույցը:

Այս կառավարական որոշումն ուղղված է խրախուսելու էլեկտրոնային եղանակով հաշվետվություն ներկայացնելուն անցնելը: Ակնկալվում է, որ 29.2 հազար տնտեսվարող սուբյեկտներ արդեն հաշվետվություն կներկայացնեն էլեկտրոնային եղանակով: