4 հուլիսի 2012 - 17:50 AMT
Սուսաննա Տոնոյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի տեղեկատվության վարչության պետ

Սուսաննա Տոնոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Նախկինում Սուսաննա Տոնոյանը աշխատում էր տրանսպորտի և կապի նախարարության մամուլի քարտուղարի պաշտոնում: