4 հուլիսի 2012 - 17:51 AMT
Շենգավիթում երկու օր ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված հուլիսի 9-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 10-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհ, Մայիսի 9, Մանթաշյան, Մանանդյան, Չեխով, Արագածի, Եղբայրության, Մուսայելյան, Մհեր Մկրտչյան, Պատկանյան, Օդեսայի, Ֆրունզեի, Եղ.Թադևոսյան, Արշակունյաց, Ղարիբջանյան, Բագրատունյաց, Արին-Բերդի և Շահամիրյանների փողոցների, Մասիսի փողոցի ու նրբանցքների, Եռանկյունի թաղամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը։