4 հուլիսի 2012 - 19:10 AMT
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար. Ռուսաստանը պետք է ընդունի Սիրիայի նախագահի հրաժարականի անհրաժեշտությունը

Ռուսաստանը պետք է ընդունի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի անհրաժեշտությունը, քանի որ նա այլևս չի վերահսկում իրադրությունը երկրում: Ռոսբալտի հաղորդմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը:

Նրա խոսքով` իրադրությունը Սիրիայում «գնում է դեպի կործանում, բռնության աճ»:

«Եթե անգամ Ասադը կարող է ազատորեն բռնություն հրահրել, նա այլևս չի կարող վերահսկել ողջ իրադրությունը Սիրիայում:

Իմաստ չունի օժանդակել սիրիական վարչակարգին, ավելի լավ է (նախագահ Ասադից իշխանության) խաղաղ փոխանցման հույս ունենալ»,- գտնում է Հեյգը:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսն իր հերթին հայտնել է, որ Մոսկվան, օժանդակելով Սիրիայի գործող կառավարությանը, կարող է «կորցնել այդ աշխարհամասում ունեցած իր ազդեցությունը»: