4 հուլիսի 2012 - 20:14 AMT
Ազգային անվտանգության խորհրդի մամուլի խոսնակ է նշանակվել Արթուր Միսակյանը

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղարի մամուլի խոսնակ է նշանակվել Արթուր Միսակյանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԱԽ մամուլի գրասենյակից:

Արթուր Միսակյանը ծնվել է 1982թ. նոյեմբերի 4-ին Հրազդան քաղաքում: 2000թ. ավարտել է Հրազդանի թիվ 4 միջն. դպրոցը:

2000-2005թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի «Ընդհանուր տնտեսագիտություն» ֆակուլտետը: 2005-2007թթ. սովորել և ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարում» ֆակուլտետը: Մինչ մամուլի խոսնակ նշանակվելը Միսակյանն աշխատել է ՀՀ Ազգային ժողովում` որպես փորձագետ: