5 հուլիսի 2012 - 14:15 AMT
Վերջին 7 ամսում ՆԱՏՕ-ի համար բեռների առաջին խմբաքանակը հատել է Պակիստանի տարածքը

Հինգշաբթի Պակիստանի իշխանությունները հայտարարեցին, որ վերջին 7 ամսում ՆԱՏՕ-ի համար բեռների առաջին խմբաքանակը հատել է Պակիստանի տարածքը ու մտել Աֆղանստան:

ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը փոխանցում է Պակիստանի սահմանապահ ծառայության ներկայացուցչի խոսքերը, որի համաձայն ՆԱՏՕ-ի մի քանի բեռնատարներ զննման են նեթարկվել Չաման քաղաքի մաքսակետում ու հատել են սահմանը:

Երեկ Պակիստանը պաշտոնապես հայտարարեց ՆԱՏՕ-ի ոչ ռազմական բեռների տարանցումն իր տարածքով վերսկսելու մասին: Պայմանավորվածությունն այդ մասին կասեցվել էր անցյալ տարվա նոյեմբերի 21-ին, երբ ՆԱՏՕ-ի ավիացիայի գրոհի արդյունքում 24 պակիստանցի զինվորականներ էին զոհվել Աֆղանստանին սահմանակից ռազմական հենակետում: