5 հուլիսի 2012 - 14:15 AMT
Ճապոնիայի արևմուտքում գործարկվել է ԱԷԿ երրորդ ռեակտորը

Ճապոնիայի արևմուտքում, Օխի քաղաքի մերձակայքում գործարկվել է ԱԷԿ երրորդ ռեակտորը: Սա առաջին միջուկային ռեակտորն է Ճապոնիայում, որը վերսկսել է աշխատանքը անցյալ տարվա երկրաշարժից ու ցունամիից հետո, որի արդյունքում վթարված «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ից ճառագայթման արտանետումներ եղան:

Վթարից հետո բոլոր միջուկային ռեակտորների աշխատանքը կասեցվել էր:

Ճապոնիայում շատերը դեմ են միջուկային էներգիայի օգտագործմանը, սակայն կառավարությունը որոշել է վերագործարկել Օխիում գտնվող երկու ռեակտորները՝ խուսափելու համար էկելտրաէներգիայի պակասից, հայտնում է MIGNews-ը: