
«Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի վթարի պատճառը բազում սխալներն ու թերացումն է եղել, ասվում է միջադեպի քննությամբ զբաղվող հատուկ հանձնաժողովի եզրակացության մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փաստաթղթում կատարվածի համար պատասխանատվությունը կապվում է նաև «մարդկային գործոնի» հետ: «Հավանաբար, վթարի պատճառ է հանդիսացել մարդկային գործոնը: Կառավարությունը, հսկիչ մարմիններն ու օպերատոր ТЕРСО ընկերությունը չեն ունեցել պատասխանատվության զգացում մարդկանց կյաքների ու հասարակության համար»,-ասում են զեկույթի հեղինակները:
2011թ. մարտի 11-ի ցունամիի զոհ դարձավ 15 800 մարդ, մոտ 3 հազարը համարվում է անհայտ կորած: