5 հուլիսի 2012 - 14:16 AMT
Պարագվայը հետ է կանչել իր դեսպանին Վենեսուելայից

Պարագվայի նոր կառավարությունը, որը գլխավորում է նախագահ Ֆեդերիկո Ֆրանկոն, հետ է կանչել իր դեսպանին Վենեսուելայից:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն Agence France-Presse-ի վրա հղումով, Ասունսոնը պաշտոնապես մեղադրել է Ուգո Չավեսի կառավարությանը հունիսի 22-ին պաշտոնանկ արված նախագահ Ֆերնանդո Լուգոյի իմպիչմենտը թույլ չտալու մտադրության մեջ:

Ըստ Պարագվայի ՊՆ ղեկավար Մարիա Լիս Գարսիայի, զինվորականների վրա փորձել է ճնշում գործադրել Վենեսուելայի ԱԳ նախարար Նիկոլաս Մադուրոն: Վենեսուելան հերքում է մեղադրանքները: