Զինեդին Զիդանը Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների թվում է

Զինեդին Զիդանը Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների թվում է

PanARMENIAN.Net - Հանրահայտ ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թափուր պաշտոնի հիմնական թեկնածուների թվում է հայտնվել: Ինչպես հաղորդել են տեղեկացված աղբյուրները, Ֆրանսիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրաէն արդեն քննարկել է այդ հարցը ազգային հավաքականի նախկին 10-րդ համարի հետ:

«Մադրիդի «Ռեալում» Զիդանն աշխատում է Ժոզե Մաուրինյոյի հետ, դա լավ փորձառություն է»,- ավելի վաղ նշել էր Լե Գրաէն: Նշանակալի է, որ Զիդանն ինքն էլ վերջերս տված հարցազրույցներից մեկում թափանցիկ կերպով ակնարկել էր, որ կուզենար փորձել իր ուժերը` որպես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ: «Դեռևս տասը տարի առաջ ես չէի ուզում մարզիչ լինել:

Մինչդեռ այսօր գնալով ավելի շատ եմ նայում այդ ուղղությամբ: Տեսնենք»,- ասել է նա:

Զինեդին Զիդանը, որը հունիսին կդառնա 40 տարեկան, «Ռեալի» մարզական տնօրենի պաշտոնն է զբաղեցնում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---