5 հուլիսի 2012 - 17:52 AMT
Վեսթերվելլե. Բեռլինը Սիրիայում հակամարտության քաղաքական լուծումը գտնելու հարցում համամիտ է Մոսկվայի հետ

Գերմանիան Ռուսաստանի հետ կիսում է Սիրիայում հակամարտության քաղաքական լուծումը որոնելու անհրաժեշտության վերաբերյալ կարծիքը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ամփոփիչ մամլո ասուլիսում հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն:

Վեսթերվելլեն հավելել է, որ Բեռլինում կիսում են այն կարծիքը, որ անհրաժեշտ է «ամրապնդել և ուժեղացնել միջազգային ճնշումը Սիրիայում հակամարտության բոլոր կողմերի վրա»: Նրա խոսքով` պետք է օգնել Սիրիայի ժողովրդին կարգավորել հակամարտությունը, սակայն անհրաժեշտ է նաև խուսափել տարածաշրջանի այլ երկրների վրա այդ զինված հակամարտության տարածումից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: