6 հուլիսի 2012 - 14:17 AMT
Լողափի հանդբոլի Հայաստանի հավաքականը կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը

Հուլիսի 6-8-ը Բաթումում տեղի կունենա լողափի հանդբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին կմասնակցեն 8-ական տղամարդկանց և կանանց թիմեր:

Բաթում կժամանեն Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Հունգարիայի, Թուրքիայի ու Խորվաթիայի հավաքականները: Նրանք կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար Վրաստանի հավաքականի հետ

Առաջանությունը կանցնի ավազի նոր մարզահամալիրում, որը նախատեսված է 1500 հանդիսատեսի համար,կա նաև երկու փոքր արենա 400 նստատեղով, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: