6 հուլիսի 2012 - 14:21 AMT
Երեք տարում Իտալիայի պետծախսերը կկրճատվեն 26 մլրդ եվրոյով

Իտալիայի կառավարությունը հավանություն է տվել հակաճգնաժամային միջոցների փաթեթին, որով նախատեսվում է երեք տարում պետծախսերը կրճատել 26 մլրդ եվրոյով, հայտնում է Լենտա.ռու-ն:

Ենթադրվում է, որ 2012թ. պետբյուջեի ծախսերը կկրճատվեն 4,5 մլրդ եվրոյով, իսկ 2013-ին՝ 10,5 միլիարդով, իսկ 2014-ին՝ 11 մլրդ եվրոյով:

Ինչպես հայտարարել է վարչապետ Մարիո Մոնտին, ծախսերը հիմնականում կկրճատվեն առողջապահության ոլորտում, պետական և տեղական կառավարման մարմիններում: