6 հուլիսի 2012 - 15:44 AMT
Սանկտ Պետերբուրգում բացվել է արվեստի հայ գործիչների ցուցահանդեսը

Հուլիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի ազգային գրադարանի դահլիճում բացվել է երեք հեղինակների՝ Դորվարդ Հակոբյանի, Հարություն Հակոբյանի և քանդակագործ և խեցեգործ Վլադիմիր Աթարբեկյանի գործերի ցուցահանդեսը: Այդ մասին Miasin.Ru-ին հայտնել են «Պետերբուրգի հայերի լրաբեր» թերթի խմբագրությունում:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Պետերբուրգի հայերի լրաբեր» թերթն ու Ռուսաստանի ազգային գրադարանը: Ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի 21-ը: