6 հուլիսի 2012 - 15:01 AMT
Ըստ Fund for Peace-ի, Հայաստանն ամենակենսունակ պետությունն է տարածաշրջանում

Ամերիկյան Fund for Peace հետազոտական կենտրոնը հրապարակել է իր ամենամյա վարկանիշ վերլուծությունը՝ «անկենսունակ պետությունների ցուցանիշով» (Failed States Index): Վարկանիշում Հայաստանը 102-ն է:

Տարածաշրջանում Վրաստանի ցուցանիշը վատթարագույնն ՝ 51-րդ տեղը: Ադրբեջանը 68-րդն է, Ռուսաստանը՝ 83-ն է, Թուրքիան 85-րդն է, իսկ Իրանը՝34-ը:

Վարկանիշը գնահատում է իշխանությունների տարածքային ամբողջականությունը վերահսկելու կարողությունը, ինչպես նաև ժողովրդագրական, քաղաքական ու տնտեսական վիճակը: Վարկանիշում գնահատված է 177 երկիր: Լավագույն դիրքերում՝ ցուցակի վերջին տեղերում են սկանդինավյան երկրները: Վարկանիշի առաջին տեղերում են Սոմալին, Կոնգոն ու Սուդանը: