6 հուլիսի 2012 - 15:19 AMT
Google-ը փակում է մեծ պահանջարկ չունեցող ծառայությունների մի մասը

Google-ը փակում է մեծ տարածում չգտած ծառայությունների մի մասը: 2013թ. նոյեմբերի 1-ից կանջատվի որոնողական համակարգի վերափոխված գլխավոր էջը, որը թույլ է տալիս «գաջեթներ» տեղադրել օգտատերի ընտրությամբ:

Կփակվի նաև Google Video ծառայությունը, օգոստոսի 20-ից հետո այդ ծառայության բոլոր օգտատերերը կտեղափոխվեն YouTube:

Google-ը կանոնավոր զտումներ է անցկացնում, անջատելով ոչ ակտուալ ծառայությունները: