«Գնումների ենք գնում էկո-տոպրակներով» ակցիայի ընթացքում անցորդներին կբաժանվեն էկո-տոպրակներ

PanARMENIAN.Net - «Ես սիրում եմ կանաչ, մաքուր Երևանը» բնապահպանական շարժումը կիրակի օրը` ժամը 13:00-16:00-ը, Հյուսիսային պողոտայի տարածքում կիրականացնի «Գնումների ենք գնում էկո-տոպրակներով» ակցիան:

Ակցիայի ընթացքում անցորդներին կբաժանվեն էկո-տոպրակներ, որպեսզի նրանք իրենց գնումներն իրականացնեն դրանցով և ավելի քիչ վնաս պատճառեն շրջակա միջավայրին պոլիէթիլենային տոպրակների օգտագործմամբ։

Երևանում կտարածվեն նաև էկո-հաղորդագրություններ։

Ծրագիրն իրականացվում է «Բիզնեսը՝ hասարակության հիմք» նախագծի ջանքերով, «Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---