7 հուլիսի 2012 - 13:34 AMT
Երևանում մեկնարկել է Futures դասի տղամարդկանց թենիսի մրցաշար

Օրանժ Թենիսի ակումբում այսօր մեկնարկեց Futures դասի տղամարդկանց թենիսի պրոֆեսիոնալ «Յու Քոմ Գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղը։ Մրցաշարին մասնկացելու համար Երևան են ժամանել շուրջ տասնհինգ երկրների, այդ թվում Ռուսաստանի, Չեխիայի, Բելառուսի, Սլովակիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հնդկաստանի թենիսիստներ։ Մրցաշարը անց է կացնում Հայաստանի Թենիսի Ֆեդերացիան` Միջազգային Թենիսի Ֆեդերացիա հետ։ Այն կտևի մինչև հուլիսի 7–ը։ «Յու Քոմ Գավաթի» մրցանակային ֆոնդը 15 000 դոլար է։ Հայաստանի թենիսի հավաքականից մրցաշարին մասնակցում են Խաչատուր Խաչատրյանը, Աշոտ Գևորգյանը, ինչպես նաև ամերիկաբնակ Տիգրան Մարտիրոսյանը։ Մրցաշարին օնլայն հնարավոր է հետևլ Հայաստանի թենիսի ֆեդերացիայի կայքում http://www.tennisarmenia.am/։ Այսօր տեղի կունենա նաև «Յու Քոմ Գավաթի» փակման պաշտոնական արարողությունը, որից հետո երկուշաբթի կմեկնարկի «Ամերիա Գավաթը»։ Այն արդեն երկրորդ անգամ է անկացվում։ Մրցանակային ֆոնդը կրկին 15 000 դոլար է։ Հայաստանի Թենիսի Ֆեդերացիայի մամուլի պատասխանատու Արևիկ Ուդումյանն ասաց, որ նմանատիպ մրցաշարեր Հայաստանում անց են կացվում դեռևս 2007 թվականից։