7 հուլիսի 2012 - 13:40 AMT
Շունն ընկել է օդատար խողովակը

Արտակարգ իրավիճակների նախարարություն երեկ ահազանգ է ստացվել, որ Երևանի Զավարյան փողոցի թիվ 1 շենքի 78–րդ բնակարանի օդատար խողովակի մեջ շուն է ընկել։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը։ Փրկարարները, ապամոնտաժելով օդատար խողովակը, անվնաս հանել են շանը։