22 հոկտեմբերի 2004 - 19:06 AMT
ԵԽ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԿԱՆԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ
Այսօր Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դը Բոեր Բուքիքիոն հանդես կգա Երեւանում ընթացող «Աջակցել կանանց առաջընթացին. Ազգային ծրագիրը գործողության մեջ» խորհրդաժողովին, որը կազմակերպվել է կանանց վիճակի բարելավման եւ հասարակության մեջ նրանց դերի բարձրացման ազգային ծրագրի մեկնարկի կապակցությամբ: Ինչպես հաղորդել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակը, խորհրդաժողովի նպատակն է խթանել այդ ծրագրի իրականացման գործընթացը, ինչպես նաեւ երկխոսություն հաստատել պետական պաշտոնյաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ հրավիրված փորձագետների միջեւ:Նշենք, որ Մ.դը Բուքիքիոն հանդիպումներ կունենա նաեւ կառավարությունում եւ խորհրդարանում: