9 հուլիսի 2012 - 18:52 AMT
Հետազոտություն. Լոնդոնի Օլիմպիադայում ոսկե մեդալների քանակությամբ առաջինը կլինի Չինաստանը

Բրիտանացի հետազոտող Էմիլի Ուիլյամսը հանդես է եկել ընթացիկ տարում Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակից-երկրների միջև տեղերի բաշխման կանխատեսմամբ:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, Ուիլյամսը ենթադրել է, որ ամենաբարձր մրցանակաին ամենաշատը կարժանանա Չինաստանը` 48: Երկրորդը կլինեն ԱՄՆ-ի մարզիկները (35), երրորդը` Մեծ Բրիտանիայի`(25), չորրորդը` ռուսները` (21), Հինգերորդը` գերմանացիները` (15):

Հետազոտողի համապատասխան հաշվարկներն արվել են տնտեսագետ պրոֆեսոր Էնդրյու Բերնարդի հայտնի բանաձևի հիման վրա, որը թույլ է տվել մեծ ճշտությամբ կանխագուշակել Պեկինի Օլիմպիադայի արդյունքները:

«Բերնարդի բանաձևը նախկինում ապացուցել է իր բարձր արդյունավետությունը և հիմքեր չկան կասկածելու դրա արդյունքներին»,-ասել է Ուիլյամսը:

Այդ բանաձևի հիմքում ընկած են ոչ միայն սպորտային կառուցվածքը և Օլիմպիական խաղերի մասնակիցների ցուցանիշները, այլ այնպիսի մակրոտնտեսական գործոններ, ինչպիսիք են երկրի բնակչության քանակը և ազգային տնտեսության զարգացման մակարդակը: