9 հուլիսի 2012 - 14:29 AMT
Սիրիական ընդդիմության ղեկավար. Ռուսաստանը լսեց մեզ

Մոսկվա այցելած սիրիական ընդդիմության պատվիրակության ղեկավար Միշել Կիլոն հուսով է, որ առաջիկայում ՌԴ ԱԳՆ-ում նախարար Սերգեյ Լավրովի ու նրա տեղակալ Միխայիլ Բոգդանովի հետ ունեցած բանակցություններն արդյունք կտան:

«Ռուսաստանը լսեց մեզ, մենք շնորհակալ ենք, որ նա ըմբռնումով մոտեցավ մեր դիրքորոշմանը, մենք արդյունքի ենք սպասում առաջիկայում»,-ասել է Կիլոն լրագրողներին, հայտնում է «Ինտերֆաքսը»:-