9 հուլիսի 2012 - 17:22 AMT
Գնաճի դեմ պայքարում կառավարությունը պետք է խստացնի իր վերահսկողությունը, կարծում է տնտեսագետը

Վերջին տարիների ընթացքում Կենտրոնական բանկը նշանակալիորեն բարձրացրել է իր դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը, սակայն դա դեռ բավական չէ` գնաճը զսպելու համար, կարծում է տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:

Տնտեագետի կարծիքով, երկրի կառավարությունը պետք է խստացնի իր վերահսկողությունը շուկայում` հօգուտ սպառողների, ինչպես որ զարգացած երկրներում` Անգլիայում, Ֆրանսիայում: Այս առնչությամբ նա բերել է բաց գյուղատնտեսական շուկաների աշխատանքի օրինակը, որտեղ «գործում են վերավաճառողները»` անհրաժեշտ վերահսկողության բացակայության պատճառով, ինչի արդյունքում բնակչությունը չի կարողանում գյուղմթերքը ձեռք բերել ցածր գնով: