9 հուլիսի 2012 - 17:59 AMT
Խորհրդարանը լուծարելու մասին Եգիպտոսի ՍԴ որոշումը վերջնական է

Եգիպտոսի Բարձրագույն սահմանադրական դատարանը հիշեցրել է, որ իր որոշումը ԱԺ լուծարման մասին վերջնական է ու անբեկանելի: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին ասվում է դատարանի հայտարարության մեջ, որը հունիսի 14-ին որոշում էր կայացրել ստորին պալատի լուծարման մասին:

Այդպիսով դատարանը պատասխանել է Եգիպտոսի ԱԺ խոսնակի հայտարարությանը, որը կոչ էր արել ստորին պալատի անդամներին վերսկսել աշխատանքը:

Կիրակի օրը նախագահ Մուրսին իր հրամանագրով չեղյալ էր հայտարարել ՍԴ այդ որոշումը: