9 հուլիսի 2012 - 20:19 AMT
Հնդկաստանի իշխանությունները ավելի քան 1 մլն դոլարով գնել են Մահաթմա Գանդիի մասին փաստաթղթեր

Հնդկաստանի կառավարությունը 1.1 մլն դոլարով ձեռք է բերել մի քանի հազար նամակից, փաստաթղթերից և լուսանկարներից բաղկացած հավաքածու, որոնք վերաբերում են Մահաթմա Գանդիին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Արխիվը պետք է հանվեր Sotheby's աճուրդի, որը նշանակված էր հուլիսի 10-ին, սակայն Հնդկաստանը, չսպասելով աճուրդի օրվան, որոշել է գնել բոլոր փաստաթղթերը, որոնք այժմ արդեն պահպանվելու են Հնդկաստանի ազգային արխիվում:

Փաստաթղթերը պատկանել են գերմանացի ճարտարապետ Գերման Կալլենբախի ընտանիքին, ով Գանդիի հետ ծանոթացել է 1904թ Հարավային Աֆրիկայում: