23 հոկտեմբերի 2004 - 20:23 AMT
ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵՎ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՍԿՍԵԼ ԵՆ ՄԵՐՁԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
«Մենք սկսել ենք մեր համակարգված գործողությունների հարցի քննարկումը Եվրոպական Միության «Նոր հարեւաններ» նոր նախաձեռնության շրջանակներում,-երեկ հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` մեկնաբանելով վերջերս Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու հայտարարած «3+3» նախաձեռնությունը: Ընդ որում, Հայաստանի ղեկավարը նշել է, որ խոսակցությունը կշարունակվի այսօր: Իր հերթին Մ.Սահակաշվիլին հայտարարել է, տվյալ նախաձեռնությունը ուղղված չէ «որեւէ մեկի դեմ, այլ հակառակը, նպաստելու է տարածաշրջանային համագործակցությանը»: Նշենք, որ «3+3» նախաձեռնությունը ենթադրում է մի կողմից Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի, մյուս կողմից` Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի համագործակցությունը` մերձբալթյան պետությունների կողմից ԵՄ-ի նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում Եվրոպայի հետ մերձեցման հարցում Հարավային Կովկասի երկրներին աջակցելու նպատակով: