
ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ ՔոֆիԱննանը երկուշաբթի երեկոյան ժամանել է Իրան, որտեղ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը, հաղորդում է «Ալ-Ալամ» տեղական հեռուստաալիքը:
Ավելի վաղ Աննանը Դամասկոսում բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, ընդգծում է «Ինտերֆաքսը»: