Շահան Քանդահարյան. Ֆրանսիայի նախագահը և ԱԳ նախարարն առաջնորդվում են սեփական երկրի շահով

Շահան Քանդահարյան. Ֆրանսիայի նախագահը և ԱԳ նախարարն առաջնորդվում են սեփական երկրի շահով

PanARMENIAN.Net - Քաղաքական պահի գերակշիռ նժարով պետք է դիտարկել Ֆրանսիայի արտգործնախարարի և նախագահի իրար հակասող հայատարարությունները և հերթական անգամ չընկնել հիասթափության և գոհունակության ալիքների տակ։ Այս մասին PanARMENIAN.Net –ին է հայտարարել Բեյրութում հրատարակվող «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:

Նա նշում է, որ տվյալները համոզում են, որ հարցի արծարծումը վերստին օրակարգի վերածելու որոշումը հիմնովին կապված է Փարիզ-Անկարա հարաբերությունների կամ Էլիզե-ֆրանսահայ համայնք ընտրական որևէ հանգրվանի ստեղծված ակնկալության հետ:

«Հայկական կողմը Ֆաբիուսին դեմ բողոքելե և Օլանդի հայտարարության նկատմամբ գոհունակություն հայտնելուց առաջ նախ պետք է հարց տա, թե այս հարցին ուղղությամբ նախագահ-արտգործնախարարություն երևցած հակասությունը ինչպե՞ս է բացատրում պաշտոնական Փարիզը: Եթե քաղաքականորեն բովանդակազրկենք խնդիրը, Ֆաբիուսի ասածը պարզապես հարցական ստեղծելն է իր նախագահի հանձնառությունների նկատամբ։ Ավելիով համոզվում ենք, որ թե՛ Ֆաբիուսի հայտարարությունը և թե՛ Օլանդի «հերքում»-ը բխում են Փարիզի պետական քաղաքականութեան շահերից։ Չմոռնանք, որ «Սիրիայի բարեկամներ»-ի ժողովի առիթով էր Դավութօղլու-ֆաբիուս հանդիպումը և «բարեկամներ»-ը շրջանային հարցեր լուծելուց առաջ պատժամիջոցային հարաբերությունները պետք է վերականգնեին, թեկուզ հայտարարողական մակարդակի վրա»,-ասել է Քանդահարյանը:

«Մեկ կետ ևս. ժխտողականության վերաբերող օրենքները Ֆրանսիայի ներքին կյանքին է վերաբերում։ Այդ օրենքների սահմանադրականության, տեսանելի կամ անհավանական լինելու մասին ավելի պատշաճ է, որ զբաղվեն ներքին գործոց կամ արդարադատության նախարարները:

Նախագահ Օլանդը երկու դիտողություն ուներ անելիք իր նախարարին: Նախ, որ զբաղվի իր ոլորտին վերաբերող հարցերով միայն և երկրորդ, կասկածի տակ չառնի իր հանձնառությունները։ Բայց սա արդեն ֆրանսիական ներպետական խնդիր է. իսկ ակնկալվող դիտողությունները դժվար տեսանելի են»,-հայտարարել է «Ազդակ»ի գլխավոր խմբագիրը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---