10 հուլիսի 2012 - 12:01 AMT
Քեմերոնն ու Օլանդը Լոնդոնում կքննարկեն եվրոյի գոտու ճգնաժամը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Լոնդոնի իր նստավայրում կընդունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը կհանդիպի նաև թագուհու հետ:

Քեմերոնն ու Օլանդը կքննարկեն եվրոյի գոտու ճգնաժամը, երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև վերջին զարգացումները Սիրիայում և Իրանում: